ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել եվրոպական ապրանքների համար 15% մաքսատուրք սահմանելու հարցում. BBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Շոտլանդիայի իր գոլֆի ակումբում, որտեղ նա մասնավոր այցով է գտնվում։

Մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել է, որ ԵՄ երկրներից ԱՄՆ ներմուծման մաքսատուրքը կկազմի առնվազն 15%։ Բացի այդ, նրա խոսքով, ԵՄ երկրները հաջորդ չորս տարիների ընթացքում ԱՄՆ-ից կգնեն 750 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա և էներգակիրներ, ինչպես նաև 600 միլիարդ դոլար կներդնեն ամերիկյան տնտեսությունում։

Ֆոն դեր Լայենն ասել է, որ կողմերին հաջողվել է շահավետ գործարք կնքել` հաղորդում է BBC-ն։

ԱՄՆ-ին և Եվրամիությանը բաժին է ընկնում ապրանքների և ծառայությունների համաշխարհային առևտրի գրեթե մեկ երրորդը։ ԵՄ-ից ԱՄՆ ապրանքների ներմուծումը զգալիորեն գերազանցում է ամերիկյան ապրանքների արտահանումը Եվրոպա (անցած տարվա տվյալներով՝ 606 մլրդ դոլար՝ 370 մլրդ դոլարի դիմաց), և Թրամփն այդ դեֆիցիտը լուրջ խնդիր է համարում։ Նա սպառնում էր օգոստոսի 1-ից 30 տոկոս սակագին սահմանել եվրոպական ներմուծման համար, եթե հնարավոր չլիներ պայմանավորվել։ Պողպատի և ալյումինի 50 տոկոս մաքսատուրքերը, որոնք Թրամփը սահմանել է աշխարհի բոլոր երկրներից ներմուծումների համար, ուժի մեջ են մնում նաև ԵՄ-ի համար:

Related posts

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է