ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

ԱՄՆ պետքարտուղարությունն իր աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որը դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Հայ-թուրքական երկխոսությունը ներուժ ունի մեծացնելու տարածաշրջանային կայունությունը, զսպելու վնասակար ազդեցությունը և հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման, որը շահավետ է բոլորի համար: Այն հատկապես կարևոր է այսօր՝ հաշվի առնելով Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում: Միացյալ Նահանգները պատրաստակամ է աջակցել այս կարեւոր երկխոսությանը այնպես, ինչպես երկու կողմերը կհամարեն պատշաճ»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքում:

Հիշեցնենք` հուլիսի 11-ին տեղի է ունեցել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել է երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերը: Կողմերը հույս են հայտնել, որ հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ապագայում կյանքի կկոչվեն:

Related posts

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է․ ԱԱԾ հայտարարություն

Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա