ԱՄՆ-ն սպառնացել է, որ Ռուսաստանի «ագրեսիվ գործողությունները» հետևանքներ կունենան

ԱՄՆ-ն «անհրաժեշտ միջոցներ» կձեռնարկի Ռուսաստանի նկատմամբ «ագրեսիվ գործողությունների» պատճառով: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Մենք Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների տարբեր օրինակներ ենք տեսել… Մենք ավարտում ենք SolarWinds-ի միջոցով կիբեռհարձակումների, ԱՄՆ ընտրություններին միջամտության, Ալեքսեյ Նավալնիին սպանելու նպատակով քիմիական զենքի կիրառման շուրջ ուսումնասիրությունը: Կլինի պատասխան և հետևանքներ»,- ասել է Բլինքենը CNN-ին տված հարցազրույցում:

«Մենք անհրաժեշտ գործողություններ կձեռնարկենք այն ժամանակ և այն պահին, որոնք կընտրի ԱՄՆ-ն ինչպես ՌԴ-ի, այնպես էլ խնդիրներ ստեղծող այլ երկրների նկատմամբ»,- հավելել է պետքարտուղարը:

Related posts

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է

Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien

Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում