ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մի շարք անձանց և ընկերություններինկատմամբ պատժամիջոցներ է սահմանել։ Պատճառը վերջիններիս կողմից Իրանին բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) մատակարարելն ու ցանցին խթանելն է: Պատժամիջոցների ներքո հայտնված երկրների մեջ է նաև Թուրքիան:

Նշվում է, որ Թուրքիայում գործունեություն ծավալող «Arkedya Gıda», «Intro Oto Yedek Parça», «Own Uçar Gıda», «Royal Yapı İnşaat», «Loris Turizm», «Özkam Nakliyat» ve «Artaş Gümrükleme» ընկերությունները հարյուր հազարավոր դոլարների վճարներ են ստացել Հոնգ Կոնգում գործող «QianXiLong» և «Hin Yun» ընկերություններից՝ որոնք ներգրավված են եղել Իրանին «Shahed-131» և «Shahed-136» ԱԹՍ-ների շարժիչներ արտադրող «Mado» ընկերության մատակարարումների գործում:

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Իրանում, Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ), Չինաստանում, Հոնգ Կոնգում, Գերմանիայում և Ուկրաինայում գործունեություն ծավալող մարդիկ և ընկերություններ:

Բացի այդ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ հիշյալ ցանցերը Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ-ի և դաշանկից երկրների անձնակազմերի, ինչպես նաև Կարմիր ծովում գտնվող առևտրային նավերի համար լուրջ սպառնալիք են ներկայացնում:

Related posts

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով

Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը