ԱՄՆ-ն չի արգելի Ուկրաինային արևմտյան զենք կիրառել այնտեղ, որտեղ հանրաքվեներ կանցկացվեն

ԱՄՆ-ն չի արգելի Ուկրաինային իրեն տրամադրված զենքը կիրառել այն տարածքներում, որոնք Ռուսաստանը կարող է հանրաքվեների արդյունքումիրենը հայտարարել։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ պատասխանելով Դոնբասում, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերում արևմտյան ռազմական օգնության օգտագործման հնարավորության մասին հարցին։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինան բացարձակ իրավունք ունի պաշտպանելու իրեն իր ամբողջ տարածքում, այդ թվում` վերադարձնելու այն տարածքը, որն այս կամ այն կերպ ապօրինաբար զբաղեցրել է Ռուսաստանը», – ասել է Բլինկենը:
Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի ճանաչի այդ տարածքների կարգավիճակի փոփոխությունները և կշարունակի դրանք Ուկրաինայի մաս համարել:
«Քանի որ մեզ և ուկրաինացիների համար ռուսների կողմից բռնակցվող տարածքների նկատմամբ ոչ մի փոփոխություն չկա, ուկրաինացիները կշարունակեն անել այն ամենը, ինչն անհրաժեշտ է իրենցից խլված հողերը վերադարձնելու համար։ Մենք կշարունակենք աջակցել նրանց», – ասել է պետքարտուղարը։

Related posts

Գյումրիում, Արարատում, Վանաձորում և Հրազդանում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվել

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ