ԱՄՆ-ն կօգնի Ուկրաինային վերադարձնել կորցրած տարածքները. Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Wall Street Journal-ի կազմակերպած միջոցառմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինային օգնություն տրամադրել, որպեսզի երկիրը վերադարձնի Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հետևանքով կորցրած տարածքները։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կշարունակի բոլոր ընթացիկ գործողությունները՝ Ուկրաինային ապահովելու անհրաժեշտ ամեն ինչով՝ կորցրած տարածքները վերադարձնելու և պաշտպանելու համար։

Ուկրաինայի իշխանությունները, ըստ Բլինկենի, նաև տնտեսական և հումանիտար օգնության կարիք ունի։

Ընդ որում, պետքարտուղարը Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու վերաբերյալ հայտարարություններ չի արել՝ նշելով, որ Կիևի իշխանություններն իրենք են որոշում՝ «ուր և երբ են ուզում գնալ»։

Related posts

Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ընթրիքին

Արարատ Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց