ԱՄՆ-ն կանի իրենից կախված ամեն ինչ՝ օգնելու, որ ՀՀ-ն պատմական այս պահն օգտագործի. Փաուերը՝ խաղաղության պայմանագրի մասին

Այսօր այստեղ եմ, քանի որ Հայաստանը կարևոր պատուհան ունի հնարավորության՝ կառուցելու բարեկեցություն, ամրապնդելու իր ժողովրդավարությունը և հասնելու այն խաղաղությանը, որի մասին մարդիկ այսքան երկար ժամանակ երազել են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը:

«ԱՄՆ ՄԶԳ-ում մենք և ԱՄՆ-ն ընդհանրապես պատրաստակամ ենք օգնելու Հայաստանին՝ առավելագույն արդյունք քաղելու հնարավորության այս պատուհանից:

2018 թվականին, երբ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց և փոփոխություն պահանջեց, այդ ժամանակից ի վեր Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել, խորացրել ժողովրդավարական բարեփոխումները, որպեսզի Կառավարությունը կարողանա ավելի արձագանքող լինել քաղաքացիների կարիքներին, ապահովել, ստեղծել տնտեսական հնարավորություններ, որոնք նախկինում կոռուպցիայի պատճառով անհնար էին»,- ասաց նա:

Փաուերը նաև վստահեցրեց, որ ԱՄՆ-ն կանի իրենից կախված ամեն ինչ՝ օգնելու Հայաստանի և Ադրբեջանի հաշտությանը:

«Այսօր Հայաստանը մոտ է կանգնած խաղաղության պայմանագրի կնքմանը, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակվող հակամարտությանը: Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների ներկայացուցիչները շարունակում են բանակցությունները՝ ուղղված հաշտությանը: ԱՄՆ-ն կանի իրենից կախված ամեն ինչ՝ օգնելու, որպեսզի Հայաստանը պատմական այս պահը օգտագործի»,- ասաց նա:

Related posts

Հայաստանը «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

«Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում հաղթեց Ավստրիան

Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիան ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո եթերում հնչած մեկնաբանության համար