ԱՄՆ նախագահը մայիսի 13-15-ը կայցելի Պեկին

Չինաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 13-15-ը կայցելի Չինաստան։ 2017 թվականից հետո սա կլինի ԱՄՆ գործող նախագահի առաջին այցն այդ երկիր։

Նախատեսվում է, որ Թրամփը Սի Ծինփինի հետ կքննարկի առևտրային հարցերը և Իրանի հետ հակամարտությունը: Ակնկալվում է, որ նա Պեկինին կոչ կանի օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի ստիպի Իրանին գործարքի գնալ Վաշիգնտոնի հետ, հաղորդում է Eurօnews-ը:

Չինաստանը և ԱՄՆ-ն դարձյալ տարաձայնություններ ունեն մի շարք առանցքային հարցերի շուրջ, այդ թվում՝ առևտրային սակագների, նշում են վերլուծաբանները։

Մեկն ամերիկա-իսրայելական հակամարտությունից հետո Թեհրանի հետ ստեղծված իրավիճակն է: Այն կարող է լարվածություն առաջացնել, քանի որ Չինաստանն իրանական նավթի հիմնական գնորդներից մեկն է: Մյուսը Թայվանն է, որը Չինաստանը համարում է իր տարածքի մի մասը։

Related posts

ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը

Ուկրաինական ուժերը հարվածել են Լենինգրադի մարզին և Պետերբուրգի նավթային տերմինալին

Ռուսական ուժերը հարվածել են Սումիին և Զապորոժիեին. կան զոհեր և վիրավորներ