ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը ողջունել է Կիևին օգնություն ցուցաբերելու Երևանի որոշումը և հայ-ամերիկյան զորավարժությունները

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը X հարթակում գրառում է կատարել Հայաստանի վերաբերյալ՝ ողջունելով Հայաստանի որոշումը Ուկրաինա օգնություն ուղարկելու մասին և հայ-ամերիկյան զորավաժությունների անցկացումը: Առաջին գրառման մեջ ասված է.

«Ուկրաինային օգնություն ուղարկելու Հայաստանի որոշումը ողջունելի է, և հանդիսանում է մեր ընդհանուր լիբերալ ժողովրդավարական սկզբունքների ու անհիմն ագրեսիայի դեմ ընդհանուր դիրքորոշման հզոր ազդանշան»:

Մեկ այլ գրառման մեջ հանձնաժողովը նշել է.

«Մենք նաև ոգևորված ենք հաջորդ շաբաթ ԱՄՆ-Հայաստան համատեղ զորավարժություններով, որոնք իրենց տեսակի մեջ լինելու են առաջինը»

Related posts

Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք է անցկացվել

Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ այդ մարդիկ բանտից ազատ արձակվեն․ Փաշինյանը՝ գերիների մասին

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին