ԱՄՆ Կոնգրեսը արգելափակել է ամերիկյան զենքի մատակարարումը Թուրքիային

1lurer.am Միացյալ Նահանգների Կոնգրեսն արգելափակել է Թուրքիային ամերիկյան զենքի և զինտեխնիկայի մատակարարումը: Որոշման մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Քուփերը: Այս մասին տեղեկացնում է ТАСС լրատվական գործակալությունը:

«Կա՞ Կոնգրեսի կողմից Թուրքիային զենքի վաճառքի արգելափակում. այո՛»,- նշել է Քուփերը:

Ամերիկացի քաղաքական գործիչն այլ  մանրամասներ չի հաղորդել:

Հեղինակ`Մարի Կոստանյան

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ