ԱՄՆ կառավարությունը պետք է գործի՝ ի պատասխան տարածաշրջանում Ադրբեջանի ագրեսիայի. սենատոր Ռիդ

ԱՄՆ Սենատի ռազմական ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և մշակութային ցեղասպանության վերաբերյալ։

Նա նշել է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է գործի՝ ի պատասխան տարածաշրջանում Ադրբեջանի ագրեսիայի։

Ռիդը նշել է նաև, որ ԱՄՆ օգնությունը բավարար չէ, և պետք է պատրաստ լինեն հավելյալ միջոցներ՝ փախստականներին աջակցելու համար։ Նա հիշեցրել է «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածը և կոչ է արել ԱՄՆ կառավարությանը՝ անմիջապես դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին։

Related posts

Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացել է

ՄԱԿ-ն աջակցում է Սիրիային իր պատմության շրջադարձային փուլում. Գուտերեշ

ՀՀ ծանրամարտի երիտասարդների առաջնություն-2026