ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել երկու-երեք շաբաթ. Թրամփ

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել երկու-երեք շաբաթ՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը: Նա վստահություն է հայտնել Թեհրանի հետ վեճերի արագ դիվանագիտական լուծման հնարավորության վերաբերյալ:

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել։

«Այն, ինչ ինձ դուր չի գալիս Իրանում, այն է, որ նրանք ինձ հետ խոսում են այդքան մեծ հարգանքով, իսկ հետո դուրս են գալիս և հեռուստատեսությամբ ասում. «Մենք չենք խոսել նախագահի հետ»: Խաղեր են խաղում»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Նա նաև հույս է հայտնել, որ Իրանի ֆինանսական համակարգը կփլուզվի։

«Նրանք պետք է խելացի վարվեն, քանի որ մենք չենք ուզում ներխուժել և սպանել մարդկանց. ️ ️ Իրանը ոչ մի շանս չունի։ Նրանք դա գիտեն»,- եզրափակել է Թրամփը:

Related posts

Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը

4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին