ԱՄՆ-ի հարձակումներից հետո Իրանի ռազմական հնարավորություններում ոչինչ չի փոխվել. Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո Իրանի ռազմական հնարավորություններում ոչինչ չի փոխվել։

«Մենք կորցրել ենք մի քանի հրամանատարի, դա փաստ է, և նրանց անուններն արդեն հրապարակվել են։ Սակայն մեկ այլ փաստ էլ կա՝ մեր ռազմական հնարավորություններում ոչինչ չի փոխվել»,- հայտարարել է Արաղչին ABC News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իսրայելը շաբաթ սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանում։

Հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին։

Իրանն իր հերթին պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Related posts

Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինը

Թրամփը Պարսից ծոցի երկրներին մասշտաբային ներդրումներ է խոստացել

ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը