ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ոլորտում օգնություն ցուցաբերելը. կոնգրեսական

Ադրբեջանը արգելափակել է մուտքն Արցախ և դադարեցրել գազի մատակարարումը՝ զրկելով այնտեղ բնակվող հայերին սննդի, ջերմության, տաք ջրի և էլեկտրականության հիմնական աղբյուրից՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբիգեյլ Սփանբերգերը:

«Մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին անվտանգության ոլորտում օգնություն ցուցաբերելը՝ քաղաքացիական բնակչության դեմ այս ագրեսիան հաշվի առնելով»,- գրել է կոնգրեսականը։

Related posts

Խցանված խաչմերուկ մուտք գործելու դեպքերով Ոստիկանությունն արդեն բազմաթիվ որոշումներ է կայացրել. ՆԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը