ԱՄՆ-ը մտադիր չէ թուլացնել կապերը ՆԱՏՕ-ի հետ. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղարը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Մարկո Ռուբիոն վստահեցրել է, որ Վաշինգտոնն ակտիվորեն ներգրավված է Հյուսիսատլանտյան դաշինքի աշխատանքներին: Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Միացյալ Նահանգները մտադիր է թուլացնել կապերը ՆԱՏՕ-ի հետ, անհիմն են:
«Նախագահ Թրամփը հստակ ասել է, որ աջակցում է ՆԱՏՕ-ին»,- շեշտել է Ռուբիոն: Նա հույս է հայտնել, որ Դաշինքի անդամները կկատարեն իրենց խոստումը և ռազմական ծախսերը կհասցնեն 5 տոկոսի:
«Եթե մեզ սպառնացող վտանգների հետ կապված մտահոգություններն իրական են, ապա հարկավոր է դրանց դիմակայել»,- նշել է պետքարտուղարը:
Մարկ Ռյուտեն էլ լրագրողների հետ զրույցում հաստատել է՝ ԱՄՆ-ը ծրագրեր չունի պակասեցնել ներկայությունը Եվրոպայում:
«Շարունակում ենք աշխատել որպես ուժեղ դաշնակիցներ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հավելել՝ կենտրոնացած են իրենց գլխավոր սպառնալիքի՝ Ռուսաստանի վրա, խնդիրներ կան նաև Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի հետ:

Related posts

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան

Նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

Եվրոպական մի շարք երկրներ պայքարում են արագ տարածվող անտառային հրդեհների դեմ