ԱՄՆ-ը հերքել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար պայմանների մասին FT հաղորդագրությունը

Սպիտակ տունը հերքել է Financial Times-ի հաղորդագրությունն այն մասին, որ ԱՄՆ անվտանգության երաշխիքներ ստանալու համար Ուկրաինան պետք է հրաժարվի տարածքային պահանջներից՝ ասել է ԱՄՆ վարչակազմի մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին։

Երեքշաբթի Financial Times-ը, հղում անելով քննարկումներին ծանոթ ութ անձանց, հաղորդել է, թե ԱՄՆ-ը,  իբր, Կիևին հասկացրել է, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կտրամադրի միայն այն դեպքում, եթե նա համաձայնի տարածքի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու գործարքին:

«Դա բացարձակապես սխալ է։ Խաղաղ գործընթացում ԱՄՆ-ի միակ դերը երկու կողմերի մերձեցումն է գործարքի կնքման համար։ Ցավալի է, որ Financial Times-ը թույլ է տալիս չարամիտ անանուն սուբյեկտներին ստել»,- հայտարարել է Քելլին:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերումն անվանել է խաղաղության ամբողջ ծրագրի կարևոր բաղադրիչ։

Related posts

Քաղաքացիները կամովին հանձնել են ապօրինի պահվող զենք-զինամթերք. ՊՆ

Տուժած կնոջ վիճակը կայուն է, կյանքին սպառնացող վտանգ չունենք, երեխաների վիճակը բավարար է. Ավանեսյան

Հարկային վարչարարության բարեփոխումներն սկսվում են յուրաքանչյուր աշխատակցից. ՊԵԿ նախագահի շնորհավորական ուղերձը ՀՀ հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ