ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ սահմանել է մինչ օրս ամենախոշոր պատժամիջոցների փաթեթը

Միացյալ Նահանգներն Իրանի նկատմամբ սահմանել է մինչ օրս ամենախոշոր պատժամիջոցների փաթեթը, որը թիրախավորում է ավելի քան 50 ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև 50 նավ, որոնք առնչություն ունեն Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանիի որդու՝ Մոհամմադ Հոսեյն Շամխանիի հետ:

Ըստ ամերիկյան կողմի՝ վերջինս լցանավերի և կոնտեյներային նավերի հսկայական նավատորմ է կառուցել, որն Իրանից և Ռուսաստանից նավթ, նավթամթերք և այլ ապրանքներ է տեղափոխում աշխարհի տարբեր երկրներ՝ ստանալով միլիարդավոր դոլարների եկամուտ:

«Այսօր կիրառված ավելի քան 115 պատժամիջոցներն ամենախոշորն են Թրամփի վարչակազմի կողմից Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականության որդեգրումից ի վեր», – ասել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, թե Իրանը շարունակում է Մերձավոր Արևելքում հակամարտությունների հրահրումը, հետևաբար, պատժամիջոցները թիրախավորում են եկամուտները, որոնք, ենթադրաբար, օգտագործվում են ապակայունացնող գործողությունների համար:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ