ԱՄՆ-ը զգուշացրել է Թուրքիային ռուսական S-400 համակարգերի ձեռքբերման հետևանքների մասին

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի կողմից  ռուսական ռազմական արտադրանքի ձեռքբերումը, ինչպիսիք են S-400 համակարգերը, անընդունելի է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Reuters» գործակալությանը, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մորգան Օրագուսը՝ նախազգուշացնելով Թուրքիային ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում հարաբերություններում հնարավոր լուրջ հետեւանքների մասին, եթե Թուրքիան ակտիվացնի այդ համակարգերը:

«Եթե դա հաստատվի, մենք ամենավճռական կերպով կդատապարտենք S-400 հրթիռի փորձարկումը Թուրքիայի կողմից՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի եւ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջ պարտականությունների հետ անհամատեղելի քայլ»,-ասել է Մորգան Օրտագուսը:

Related posts

Քրեական ոստիկանները Բյուրեղավանի բնակչուհու տանը մեթամֆետամինով ու մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել

Ռուսաստանի երկինքն անվտանգ չէ միջազգային թռիչքների համար. Զելենսկի

Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցը կառուցված է. Փաշինյան