ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է խուսափել ՌԴ այցելությունից

ԱՄՆ դեսպանությունը դիմել է ՌԴ-ում գտնվող իր քաղաքացիներին:

«Դեսպանատունը տեղյակ է Կրասնոգորսկում` «Կրոկուս սիթի հոլ»-ում, տեղի ունեցած ահաբեկչական միջադեպի մասին: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել այդ շրջանից և հետևել տեղական իշխանությունների հրահանգներին: ԱՄՆ կառավարության` ՌԴ-ում ԱՄՆ քաղաքացիներին պլանային կամ հրատապ ծառայություններ մատուցելու հնարավորությունները լրջորեն սահմանափակված են, հատկապես` Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունից հեռու գտնվող շրջաններում։ Ներկայում ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ չի տրվում մեկնել ՌԴ»,- ասված է ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Related posts

Բարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը. այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

«Աստեր» վայր, որտեղ ամեն երեխա բացահայտում է իր աստղը