ԱՄՆ գաղտնի ծառայությունը ոչնչացրել է Թրամփի հանրահավաքի ժամանակ կրակոցներ արձակած անձին

ԱՄՆ գաղտնի ծառայությունը հաստատել է, որ ոչնչացրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ Փենսիլվանիա նահանգում հանրահավաքի ժամանակ կրակոցներ արձակած անձին այն բանից հետո, երբ նա բազմաթիվ կրակոցներ է արձակել՝ սպանելով միջոցառմանը մասնակցող 1 անձի և վիրավորելով 2-ին:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ գաղտնի ծառայությունը ոչնչացչել է հրաձիգին:

Կրակոցները արձակվել են միջոցառման անցկացման վայրից հեռու՝ բարձրությունից:

Գաղտնի ծառայությունը հաստատել է, որ անձամբ Թրամփն անվտանգ է, բժշկական զննություն է անցնում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել հուլիսի 13-ին (Հայաստանի ժամանակով՝ հուլիսի 14-ին) Փենսիլվանիայում՝ ԱՄՆ նախկին նախագահ և 2024 թվականին Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպման ընթացքում:

Related posts

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները. Պապոյանը Ժնևում է