Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը 1 մլն դոլար է հատկացնում Արցախին օգնության համար

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը 1 մլն դոլար է հատկացնում Արցախին օգնության համար, որը պետք է ուղղորդվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունից։

«Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանա-թուրքական անկանխատեսելի համատեղ հարձակումը Արցախի և Հայաստանի վրա բուռն մագլցում արձանագրեց՝ գնդակոծելով շրջանի քաղաքները, ենթակառուցվածքները և եկեղեցիները։  Զոհերի և ավերածությունների թիվը աներևակայելի մակարդակի են հասնում՝ 1991-ից ի վեր, երբ Արցախը հռչակեց իր անկախությունը՝ հետեվելով իր ազատ ինքնորոշման իրավունքին և ժողովրդավարական քվեարկության հանրաքվէին։

Իրավիճակի հրատապությունը մարդկային հասկացողությունից վեր է, ինչը գուժում է վերահաս մարդկային մի ծանրակշիռ աղետ։

Վերը նշվածի և Հայաստանի ու Արցախի գոյատևման պայքարի գիտակցումով՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը մեկ միլիոն ԱՄՆ դոլար ($ 1.000.000) է հատկացրել Արցախի, որպես մարդասիրական և բժշկական օգնություն Արցախի ժողովրդին, որը պիտի ուղղորդվի ՀԱՅԱՍՏԱՆ Համահայկական Հիմնադրամի միջոցով:

Ավետարանչականը կը շարունակի իր հանգանակությունները՝ ապահովելու իր հսկայածավալ գործողությունների պարտավորությունները՝ ի նպաստ իր ծրագրերին ու ծառայություններին Հայաստանում և Արցախում՝ 1988-ի երկրաշարժից ի վեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում