Ամեն ինչ գնում է նորմալ, կանխատեսելի ժամանակացույցով. Արման Եղոյանը՝ TRIPP նախագծի մասին

TRIPP նախագծի շինարարության կոնկրետ աշխատանքների վերաբերյալ չեմ կարող հստակ ժամկետ նշել, բայց կարող եմ ասել, որ աշխատանքն առաջ է գնում ամբողջ թափով։ Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով TRIPP նախագծի հետ կապված աշխատանքներին:

«Դուք գիտեք, որ այնտեղ համապատասխան պաշտոնյաներ կան նշանակված ԱՄՆ-ի կողմից, մեր կողմից էլ կլինեն, և արդեն [TRIPP-ի] իրավակազմակերպչական ձևն է որոշվել։ Կարծում եմ, որ 1 տարին բավականին օպտիմալ ժամանակ էր աշխատանքների այդ մասն անելու համար։

Հիմա, թե կոնկրետ առաջին քարը ե՛րբ, ո՛ր օրն այնտեղ կդրվի, ես դժվարանում եմ ասել, բայց ամեն ինչ գնում է նորմալ, կանխատեսելի ժամանակացույցով»,- ասաց նա։

Related posts

Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը

4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին