Ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից։

«Ըստ այդմ՝ կգործի աշխատողների ամենամյա արձակուրդի տրամադրման կարգավորումն այն դեպքերի համար, երբ աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս պարագայում նախատեսվում է, որ գործատուն կարող է անձամբ որոշել աշխատողին ամենամյա արձակուրդ տրամադրելու ժամանակահատվածը և իրավական ակտն ընդունել՝ առանց համապատասխան դիմումի առկայության:

Միաժամանակ, դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի նաև Աշխատանքային օրենսգրքում կատարված այն փոփոխությունը, որով ամրագրվել է գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու պահանջ այն դեպքերի համար (միջին ամսական աշխատավարձի 0.15%-ի չափով), երբ շուրջ երկուսուկես և ավելի տարի արձակուրդ չի տրամադրում աշխատողին։

Նոր փոփոխությունները չեն տարածվում մինչև այդ կարգավորման ուժի մեջ մտնելը կուտակված ամենամյա արձակուրդների վրա, և կիրառելի կլինեն կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո նոր ձևավորվող աշխատանքային տարիների համար հասանելիք ամենամյա արձակուրդների նկատմամբ։

Հետևաբար, մինչև 2023 թ․ դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատողների չօգտագործված արձակուրդների վրա նշված նոր կարգավորումները չեն տարածվի, և մինչ այդ կուտակված արձակուրդներն ամբողջությամբ սպառելու պարտավորություն առկա չէ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում