Աճյունների որոնողական աշխատանքները դադարեցվել են . ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր ևս դադարեցվել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Նշենք, որ որոնումներն այսօր նախատեսված է եղել Մարտունու շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:

Եթե ձյան տեսքով տեղումներ չլինեն, ու բավարար տեսանելիություն լինի, աշխատանքները կվերսկսվեն վաղը:

Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1499 է, որից 23-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

Related posts

ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել

ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասին

Ճանապարհների նորոգում՝ դժգոհություններով. մարզպետը հորդորում է բարի լինել