Աղստև գետն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են. գործի են դրվել նաև ԱԹՍ-ներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 06։00-ի դրությամբ Աղստև գետում քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ ՓԾ 36 փրկարարական ծառայող, 4 ջրափրկարար, ոստիկաններ և ՊՆ զինծառայողներ։

ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, գետի ափամերձ գոտիներում (4 կմ հատվածում) կիրառվում են նաև ՆԳՆ ՓԾ և ՊՆ օդային հետախուզության միջոցներ՝ ԱԹՍ-ներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝  ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Աղստև գետի մեջ երկու եղբայրներ խեղդվում են։ Ժամը 17։33-ին ջրափրկարարները ջրից դուրս էին բերել տղամարդու դի։

Օգոստոսի 5-ին մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել էին:

 

Related posts

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները

ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները