Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 98-ի

«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 98-ի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նոյեմբերի 6-ի՝ ժամը 9:00-ի դրությամբ, հոսպիտալացվածներից 53-ը բուժօգնություն են ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, որոնցից 13-ը՝ մինչև 18 տարեկան են:

32 քաղաքացի բուժօգնություն է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, որոնցից 1-ը՝ մինչև 18 տարեկան, 11-ը՝ «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում։

Պացիենտներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար: Նրանցից 1-ը դուրս է գրվել:

Թարմացված տեղեկատվություն թունավորվածների մասին

«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ…

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Пятница, 5 ноября 2021 г.

Related posts

Վիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների

Մահացել է ռեփեր և հասարակական գործիչ Միշա Մավաշին

Որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը տեխնիկական պատճառներով խափանված է եղել, ներկայումս վերականգնված է. ԿԸՀ