ԱՀ ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Մարտունու Մաճկալաշեն համայնքի բնակչի գերեվարման մասին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել է ահազանգ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Փաստերի հավաքագրման արդյունքում պարզվել է, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Այս մասին համայնքային իշխանությունները տեղեկացրել են ռուս խաղաղապահներին։ Այժմ նրանց միջնորդությամբ վարվում են բանակցություններ անձին վերադարձնելու ուղղությամբ։
ՄԻՊ աշխատակազմը շարունակում է ահազանգի վերաբերյալ ուսումնասիրությունները, արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ։

Related posts

Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է դիմորդների ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու համար

Կոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը

Արկտիկական ցուրտ օդային հոսանքներ են ներխուժում. ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի