ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ճեպազրույցը

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ճեպազրույցը: Բեգլարյան ասուլիսի ժամանակ նշեց՝

Սեպտեմբերի 27-ից սկսած՝ լայնածավալ թիրախավորումներ են տեղի ունեցել ավելի քան 130 բնակավայրի ուղղությամբ, որոնք գտնվում են տարբեր աշխարհագրական դիրքերում՝ հարավից մինչև հյուսիս, սահմանամերձ են և խորքային։

Քաղաքացիական վիրավորների դեպքում նույնպես ակնհայտ են դիտավորյալ և չտարբերակված թիրախավորումներն ադրբեջանական կողմից։

Քաղաքացիական վիրավորների մոտ կեսը վիրավորվել է իր բնակության վայրերում, մյուս մասն արդեն՝ աշխատանքի վայրում կամ անվտանգ տեղ տեղափոխվելիս։

Հաշվի առնելով ադրբեջանական կետային հարվածները՝ սխալանքի հավանականությունը շատ քիչ է, և եզրակացնում ենք, որ քաղաքացիական բնակչությանը դիտավորյալ հարվածներ են հասցվում։

36 քաղաքացիական զոհից 20-ն սպանվել են իրենց բնակության վայրում, ասել է թե՝ անակնկալ և թիրախային, դիտավորյալ թիրախավորման հետևանքով։

Այս պահի դրությամբ մեր տվյալներով առկա են առնվազն 36 քաղաքացիական զոհեր և 115 քաղաքացիական վիրավոր։

Արդեն 2 միջանկյալ զեկույցներ և տարբեր հաղորդագրություններ ենք ներկայացրել, այդ թվում՝ փակ զեկույց՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ զինծառայողների և քաղաքացիականների դեմ անմարդկային վերաբերմունքի մասին։

 

Related posts

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ