Ակնհայտ տեռորիստական ակտի նախապատրաստում էր, չենք կարող տարբերություն դնել սրա և Հոկտեմբերի 27-ի մեջ. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային ՀԸ եթերում խոսել է երկրում հեղաշրջման և ահաբեկչության փորձի մասին:

«Դուք հեղաշրջում բառն օգտագործեցիք, սակայն ես կարող եմ ասել, որ սա ակնհայտ տեռորիստական ակտի նախապատրաստում էր և որևիցե ձևով մենք չենք կարող տարբերություն դնել այս գործողության և հոկտեմբերի 27-ի միջև: Սա մի նոր Հոկտեմբերի 27-ից փրկվելու դեպք էր»,- ասաց Սիմոնյանը:
ԱՆդրադառնալով ՔԿ-ի հրապարակած ձայնագրություններին, որոնցում Բագրատ Գալստանյանը հեղաշրջման պլանն է մանրամասնում, Ալեն Սիմոնյանը նշել է՝ մարդասպանի խոսակցություն է:

Ըստ Ալեն Սիմոնյանի, Աստվածաշնչում նկարագրված բոլոր մեղքերը սրբազանների վեղարների տակ հիմա թաքնված են:

«Սա, վստահ եմ, որ վերջին դեպքը չէ: Ես վստահ եմ, որ էլի մարդիկ կան, որոնք որ փորձելու են Հայաստանի Հանրապետությունը մտցնել քաոսի մեջ, բայց նաև վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դա թույլ չի տալու, տեսել ենք, գիտենք ձևերը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Related posts

Երևանի հանրային տրանսպորտի ավտոբուսներից մեկում քաղաքացի է մահացել

Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը

Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ Գաբրիելյան