ԱԽ քարտուղարը Տալլինում գործընկերներին է ներկայացրել Հայաստանի անվտանգային սպառնալիքները

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Էստոնիայի Հանրապետությունում հանդիպումներ է ունեցել Էստոնիայի վաչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդատու Լիիս Լիպրե-Յարմայի, արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Կիլիկե Սիլաստե-Էլինգի, ինչպես նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ (այժմ՝ անդամ) Մարկո Միհկելսոնի հետ։

Հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումների անցկացումը, ինչպես նաև ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում։

ԱԽ քարտուղարը գործընկերներին է ներկայացրել Հայաստանի անվտանգային սպառնալիքները, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավանական էսկալացիան։

Կողմերը կարևորել են Հայաստանի և Էստոնիայի միջև անվտանգային ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործընթացները։

Related posts

Դատախազության հայտարարության և ՔԿ նախագահի հարցազրույցի վերաբերյալ Միքայել Սրբազանի փաստաբանական թիմի հայտարարությունը

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ դեռևս մեկ ու կես ամիս առաջ է հանձնարարել ՀԷՑ-ի նկատմամբ ֆինանսական հատուցման մեխանիզմներ ներդնել

ՀՀ-ում Իրանի դեսպանատանը բացվել է սգո մատյան