Ախուրյանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել


Ախուրյանի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ տեղեկությունը ստացան փետրվարի 9-ին։ ։

Անմիջապես ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Քիչ անց 56-ամյա կասկածյալը ձերբակալվեց և, իր ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Ախուրյանի բաժին։
Երևանցի տղամարդը մեքենայի սրահից ինքնակամ ներկայացրեց կանեփանման զանգվածով 2 փաթեթ, իսկ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնեբերվեց նույն զանգվածով 3 փաթեթ։ 5 փաթեթներում ընդհանուր 132 գրամից ավելի կանեփանման զանգված կար։
Ձերբակալված տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը հավաքել է կանեփի վայրաճ բույսերից՝ անձնական օգտագործաման համար։
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել է մոտ 15 մլն դրամի վարկ․ նախաձեռնվել է քրվարույթ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին