Ալ-Հասաքայում ձախողվել է բանտից ԻՊ-ի 3000 գրոհայինին ազատելու փորձը

Պարբերաբար շարունակվում են դիմակայությունները Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) անդամների և ԻՊ-ի զինյալների միջև: Վերջինները հարձակվել են Ալ-Հասաքայի մերձակայքում գտնվող Ալ-Սինա բանտի վրա՝ հայտնում է Al Mayadeen-ը:

Գրոհայինները փորձել են հսկողության տակ վերցնել բանտը և ազատել կազմակերպության ամենավտանգավոր անդամներից 3000-ին: Գործողության արդյունքում ԻՊ-ի երեք առաջնորդի և 20 զինյալի հաջողվել է փախչել բանտից:

SANA գործակալությունն էլ հայտնել է, որ փախուստի դիմած ահաբեկիչները զինված են, նրանց և պահակների միջև փոխհրաձգություն է եղել, լսվել են նաև նռնակների պայթյուններ։

Դեկտեմբերին Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց, ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել էր, որ ահաբեկչական խմբավորումներն ակտիվացել են ամբողջ Սիրիայում: Նրա խոսքով՝ ռուսական կողմին հատկապես անհանգստացնում է ԻՊ-ի ակտիվացումը և նրա սադրիչ գործողությունները սիրիական անվտանգության ուժերի ներկայացուցիչների դեմ։

Related posts

«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը տեղի կունենա Գյումրիում. վարչապետը հրավիրում է

Հանքավանի հյուրանոցում ապօրինի պահվող ՀՀ Կարմիր գրքում գրանցված գորշ արջը տեղափոխվել է վայրի կենդանիների համար նախատեսված խնամքի կենտրոն. ԲԸՏՄ

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի առանձնազրույցը