Ալիև. Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին

Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին է փոխանցել է Հայաստանին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք Հայաստանին փոխանցել ենք բոլոր ռազմագերիներին, մահացածների մարմինները: Պատերազմից հետո հայկական կողմի, խաղաղապահ առաքելության և մեր ներկայացուցիչների հետ միասին հայտնաբերվել է ավելի քան հազար հայ զինծառայողի մարմին և հանձնվել հայկական կողմին: Մենք մեզ պահում ենք բարոյականության նորմերին, մարդկային համընդհանուր վարքի նորմերին համապատասխան», – ասել է նա:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ավելի քան 60 հայ զինվոր, որոնք գտնվում են Ադրբեջանում և ռազմական գործողությունների ավարտից հետո հայտնվել են շրջանում, դիվերսանտներ են և չեն համարվում ռազմագերիներ:

«Նոյեմբերի 20-ին Հայաստանի Շիրակի մարզից ավելի քան 60 հոգանոց ջոկատ է ուղարկվել: Անհասկանալի է, թե ինչպես նրանք ճանապարհ անցան Լաչինի միջանցքով դեպի ադրբեջանական բանակի կողմից վերահսկվող տարածքներ: Մենք հայտնաբերեցինք, որ թիկունքում խորքային հայկական կազմավորումներ կան, սկզբում տեղեկություն ստացանք, որ նրանք կորել են և փորձեցինք օգնել այդ մարդկանց վերադառնալ: Պարզվեց, որ դա դիվերսիոն խումբ է, արդյունքում մենք ունենք 4 սպանված ռազմական անձնակազմի շրջանում, նաև մեկ զոհ քաղաքացիական շրջանում», – ասել է Ալիևը:

«Մենք իրականացրել ենք հակաահաբեկչական գործողություն, որի արդյունքում վնասազերծվել է մի քանի դիվերսանտ, ավելի քան 60-ը բերման է ենթարկվել: Այսօր, երբ նրանց փորձում են ռազմագերիներ անվանել, կարծում եմ, որ միտումնավոր խեղաթյուրում են հարցի էությունը: Ինչ ռազմագերիների մասին կարող է խոսք լինել՝ պատերազմի ավարտից 20 օր անց: Նրանք դիվերսանտներ և ահաբեկիչներ են, և Հայաստանի ու որոշ այլ երկրների կողմից ցանկացած շահարկումներ տեղին չեն: Մենք իրականացնում ենք պարբերական գործողություններ, նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով, և այսօր իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է», – հավելել է Ադրբեջանի նախագահը:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան