Ալիևի դիտարկումները չեն փոխում Ֆրանսիայի աջակցության մտադրությունը․ Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, որոնք հնչել են France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

Ըստ Ալիևի՝ Ֆրանսիայի կառավարությունը ջնջել է Բաքվի նկատմամբ Փարիզի բարեկամական և հավասարակշռված վերաբերմունքի պատմությունը։

Ի պատասխան հնչած այս կարծիքի, Ֆրանսիայի ԱԳՆ-ն գրել է․

«Ալիևի այս դիտարկումները ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի լիարժեք աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում։ Նախագահի հանձնառության շնորհիվ է, որ հնարավոր եղավ անցկացնել հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական հանրության առաջին գագաթնաժողովի շրջանակներում Շառլ Միշելի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ կազմակերպված քառակողմ հանդիպումը։

Այս հանդիպումը հնարավորություն ընձեռեց առաջընթաց գրանցել, ինչն արտացոլված է այս առիթով ընդունված հռչակագրում։ Ֆրանսիան նաև լիովին աջակցում է ԵՄ-ի հետ նախաձեռնված գործընթացին՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Related posts

Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը