Ալիևը Պուտինին հավաստիացրել է, որ ռուս օդաչուների մահվան համար մեղավորները կպատժվեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ադրբեջանցի իր պաշտոնակից Իլհամ Ալիևից հավաստիացումներ է ստացել, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայում ծառայող ռուս օդաչուների մահվան դեպքի վերաբերյալ մանրակրկիտ հետաքննություն է իրականացվելու:
«Երեկ զոհվել են մեր ընկերները՝ օդաչուները, որոնք ծառայում էին Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայում: Նրանք անձնակազմի հրամանատար Իշուկ Յուրի Վիկտորովիչն է և լեյտենանտ Ֆեդին Ռոման Վասիլևիչը: Վիրավորվել է նաև մեկ օդաչու: Մաղթում ենք նրան շուտափույթ ապաքինում: Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում մանրակրկիտ հետաքննություն կանցկացվի, հանցագործները կպատժվեն», – ասել է Պուտինը ՊՆ ղեկավարության և պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Նախագահը նաև դիմել է պաշտպանության նախարարին՝ զոհվածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու հանձնարարականով: Հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են նրանց հիշատակը:

Related posts

Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

Ինչպե՞ս անցնել անձի ֆունկցիոնալության գնահատում․ որտեղի՞ց սկսել և ո՞ւր դիմել

ՀՀ–ԵՄ համագործակցության նոր փուլ․ Բրյուսելում ստորագրվել են ԵՄ «Քասթըմս» և «Ֆիսկալիս» ծրագրերին Հայաստանի մասնակցության համաձայնագրեր