Ալիևը հայտնել է գազատրանսպորտային ենթակառուցվածքի ընդլայնման անհրաժեշտության մասին

Բաքվում տեղի է ունեցել Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 12-րդ նախարարական նիստը: Միջոցառմանը մասնակցել են 27 երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի և եվրոպական պետությունների, 11 միջազգային ֆինանսական ինստիտուտի, ինչպես նաև 49 էներգետիկ ընկերության ներկայացուցիչներ:

Իր ելույթում Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է ընդլայնել ներկայությունը եվրոպական էներգետիկ շուկայում։ Նա հիշեցրել է, որ երկիրը սկսել է գազ մատակարարել Եվրոպայի ևս երկու երկրի՝ Գերմանիային և Ավստրիային։ ԵՄ անդամ 10 երկիր գազ է ստանում Ադրբեջանից։ Իսկ առաջիկա տարիներին, հաշվի առնելով ադրբեջանական հանքավայրերում գազի նոր ծավալների արդյունահանումը, Ադրբեջանը կարող է ավելացնել մատակարարումների ծավալը:

«Բայց դրա համար, անշուշտ, մենք պետք է մտածենք գոյություն ունեցող գազատրանսպորտային ենթակառուցվածքի ընդլայնման մասին, քանի որ այսօր Հարավային գազային միջանցքն արդեն ամբողջությամբ բեռնված է, և մենք փնտրում ենք ընդլայնման այլ հնարավորություններ, որպեսզի կարողանանք մատակարարել այնքան, որքան շուկան է պահանջում»,- ասել է Ալիևը:

Related posts

Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Ինչպես է մարվել ՀԷՑ-ի ենթակայանի հրդեհը, ինչ վիճակում են ծխահարված փրկարարները․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Միջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ Պետրոսյան