Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից

Ալեքսանդր Սիրունյանը կամովին հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ կոնջորյանը:

«Պարոն Սիրունյանն ինքն արդեն հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկումներին նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ որոշակի դիտարկումներ կան, այս պարագայում իր թեկնածությունը հետ է քաշում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է