Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ:

20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 2024 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ճանաչել էր որպես 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ։

Related posts

ԱԺ-ն ընդունեց հայտարարագիր լրացնողների հայտարարագրման վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 1-ը երկարաձգելու մասին նախագիծը

Արարատի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ

Լրացուցիչ հրատապ աջակցություն՝ ԼՂ- ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների ծրագրի վերաբերյալ