Ալեն Սիմոնյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

Պատգամավորների փակ և գաղտնի քվեարկությամբ տեղի ունեցավ ԱԺ նախագահի ընտրություն: Ալեն Սիմոնյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ:

«Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 71-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Մխիթար Զաքարյան՝ 0, Արթուր Սարգսյան՝ 0, Ալեն Սիմոնյան՝ 71»,- տեղեկացրեց  ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

ԱԺ նիստը կշարունակվի վաղը:

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ