Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026 թվականի մարտի 26-ին Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել: Այս մասին 1Լurer.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

«Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը): Կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին ՔԿ-ից:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր անդրադարձել միջադեպին՝ նշելով, որ տեղի ունեցածը քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք է:

«Եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իմ գործողության մեջ ինչ-որ բան կա, վստահ եմ՝ կգործեն»,- խոսելով Դեմիրճյան փողոցում երեկ իր մասնակցությամբ տեղի ունեցած հայհոյանքներով զուգորդված միջադեպի մասին՝ նշել է Սիմոնյանը:

Ըստ նրա՝ որքան մոտենանք ընտրություններին, այնքան նման դեպքերը շատ են լինելու։

Related posts

Վաղը մեկնելու եմ Իրան. Նիկոլ Փաշինյան

Ժողովուրդը շատ լավ գիտի՝ իր ձայնը կեղծվե՞լ է, թե՞ ոչ. վարչապետ

Ոչ մի պաշտոն հավերժ չի. Ա.Սիմոնյան