Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը Դատախազության աշխատողի օրվա, ՊՊԾ աշխատակիցների տոնի և Սեյրան Օհանյանի ծննդյան առթիվ

Հուլիսի 1-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստը խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը մեկնարկեց շնորհավորանքներով:

«Այսօր Դատախազության աշխատողի օրն է, և առաջարկում եմ շնորհավորել Դատախազության աշխատակիցներին, ինչպես նաև Պետական պահպանության ծառայության աշխատակիցների տոնն է. Պետական պահպանության բոլոր տղաներին շնորհակալություն ենք հայտնում և շնորհավորում ենք»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ այսօր նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է, նրան ևս շնորհավորեց, ապա նկատեց, որ Օհանյանը դահլիճում չէ:

«Արդեն որերորդ անգամ է՝ ինձ տեղեկություններ են տրամադրվում, որ առողջական խնդրի պատճառով է [բացակայում]: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ տեղեկացնել, որ անընդհատ բժշկի թուղթ բերելով՝ չեմ կարող [բացակայությունը] անընդհատ հարգելի համարել, և խնդրում եմ նման աշխատելաոճից հնարավորինս զերծ մնալ:

Առողջություն ենք ցանկանում պարոն Օհանյանին»,- ասաց նա:

Related posts

«Մենք ձեր կարիքը շատ ունենք»․ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում արտերկրում ուսումն ավարտած երիտասարդներին

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրшվորներ

Բիշքեկում տեղի ունեցավ համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությունը, Հայաստանի մարզիկները ևս խաղերին մասնակցում են. Փաշինյան