Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի գործընկերներին և ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Լյուքսեմբուրգի գործընկերներին և ժողովրդին Ազգային տոնի՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի ծննդյան օրվա կապակցությամբ:

«Կարծում եմ՝ Լյուքսեմբուրգի Մեծ դքսության պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի վերջին պաշտոնական այցը Հայաստան, արդյունավետ էր, որը մենք դիտարկում ենք որպես կարևոր էջ մեր երկկողմ հարաբերություններում՝ հիմնված մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա»,- գրել է ՀՀ ԱԺ նախագահը:

Related posts

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Լիանա Մանուկյանը 57 ձայնով ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ