Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ:

Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաև միջխորհրդարանական համագործակցության թեմաները:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին` այդ համատեքստում ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը:

Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին` կարևորելով նաև անհետ կորած զինծառայողների հարցը:

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հանդիպել էր նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:

Related posts

ՌԴ-ն և ԱՄՆ-ը հատուկ պատասխանատվություն են կրում գլոբալ անվտանգության համար. Պուտինի ուղերձը՝ Թրամփին

ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը

Ուկրաինական ուժերը հարվածել են Լենինգրադի մարզին և Պետերբուրգի նավթային տերմինալին