Ալավերդի-Մադան ավտոճանապարհին բեռնատարը գլորվել է ձորակը․ վարորդը տեղում մահացել է

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 12:14-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Մադան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ալավերդի-Մադան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «GAZ 53» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Լ. Օ., ծնված 1966 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 40 մ գլորվել և հայտնվել հարակից ձորակում․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորակից և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

Related posts

Ադրբեջանական ոստիկանության անպատժելիության գինը

«Արդեն տարօրինակ չէ, որ Ռոբերտ Քոչարյանի շրջապատում գտնվող իրավաբանները, նրա պատգամավորները կեղծում են»․ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՌԴ նախագահին