ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է 98-ամյա վետերան Հակոբ Ավետյանին

Այսօր՝ մայիսի 9-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է չորս տասնամյակ հրշեջ ծառայությունում աշխատած, Հայրենական պատերազմի մասնակից, վետերան, 98 ամյա Հակոբ Ներսեսի Ավետյանին։

Նախարարի հետ հանդիպմանը Հակոբ Ավետյանը կիսվել է իր հիշողություններով, աշխատանքային դրվագներով և խորհուրդներով։ Նախարար Փամբուխչյանը, կարևորելով վետերանի փորձն ու վաստակը, քաջառողջություն է մաղթել նրան, շնորհավորել տոնի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Related posts

Պլանային ջրանջատում Գյումրիում՝ սեպտեմբերիի 15-16-ին

Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները