ԱԺ-ն 79 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ ՔՕ-ում և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների փաթեթը

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցերը։

Ըստ Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծի՝ եթե քվեարկության խոչընդոտման հետևանքով տվյալ տեղամասում քվեարկության արդյունքները ճանաչվում են անվավեր, ապա խոչընդոտողներն ավելի խիստ պատասխանատվության ենթարկել, քան այն դեպքերում, երբ ուղղակի տեղի է ունենում խոչընդոտում, բաց դա չի ազդում քվեարկության արդյունքների վրա:

Մեկ այլ փոփոխությամբ էլ առաջարկվում է, որ քարոզարշավի խոչընդոտումը քրեական պատասխանատվության ենթարկվի։

Related posts

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ