ԱԺ-ն չընտրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուներից ոչ մեկին

ՀՀ Ազգային ժողովն այսօր պետք է ընտրեր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: Քվեարկության արդյունքները ԱԺ-ում ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Նա հիշեցրեց, որ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի և Անի Մխիթարյանի թեկնածությունները:

«ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը ոչ ոք չի մասնակցել, հետևաբար քվեատուփում քվեաթերթիկ չի եղել»,- ասաց Բաբայանը:

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է