ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը

ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ապրիլի 12-ին ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը:

«Սյունիքի մարզի տարածքում Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները տեղակայման վայրերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ինժեներական աշխատանքներ կատարող ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներին, սադրել, հրազենային կրակ բացել, ապա տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ բացել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների և դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու ուղղությամբ, վարել են անձնազոհ մարտ, թշնամուն պատճառել են զգալի վնասներ, հակառակորդն ունի մեծաթիվ զոհեր ու վիրավորներ։ Ցավոք, հայկական կողմը նույնպես ունի զոհեր ու վիրավորներ, ունենք չորս զոհ ու վեց վիրավոր: Ապաքինում մաղթենք մեր վիրավորներին ու մեկ րոպե լռությամբ հարգենք զոհերի հիշատակը»,- ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի:

Վիրավորում ստացած 6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը, համապատասխանաբար՝ միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր:

Related posts

Լոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցը

Հոգ տարեք ձեր մասին, Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության ավարտի վճռորոշ փուլում է․ Մեդվեդևը՝ կամավորներին