ԱԺ խորհրդի կազմում ընդգրկվելու համար ՔՊ խմբակցությունը ներկայացրել է Արուսյակ Մանավազյանին, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ Աննա Գրիգորյանին. Ռուբինյան

Շարունակվում է ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանը:

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց՝ քանի որ արդեն ձևավորվել են խմբակցությունները և ընտրվել են հանձնաժողովների նախագահները, բացառությամբ մեկի (ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով – խմբ.), կարող են արդեն ձևավորել նաև ԱԺ խորհուրդը:

Նրա խոսքով՝ ԱԺ խորհրդի կազմում ընդգրկվելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանին, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին:

««Ուժեղ Հայաստանից ես չեմ ստացել: Եթե հիմա պատրաստ եք ներկայացնել, խնդրեմ, եթե հետո՝ հետո»,- ասաց Ռուբինյանը:

Նա քաղաքացիների համար պարազաբանեց նաև՝ ինչ է Ազգային ժողովի խորհուրդը:

«Դա ԱԺ մարմին է, որը բաղկացած է ԱԺ նախագահից, նախագահի տեղակալներից, մշտական հանձնաժողովների անդամներից և 3 խմբակցության ներկայացուցիչներից, որոնք հիմնականում լինում են խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կամ ցանկացած այլ անձ՝ ըստ ներկայացման»,- պարզաբանեց նա:

Ռուբինյանը նաև տեղեկացրեց՝ Կառավարությունը ներկայացրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթ, որը կքննարկվի այսօր՝ ժամը 15:10-ին:

Քննարկումը տեղի կունենա 24-ժամյա ռեժիմով:

Related posts

Հոսանք ներկրելու-վաճառքի թեմա քննարկում ենք Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի հետ. Փաշինյան

Պետությունը շարունակում է աջակցել խնամատար ընտանիքներին․ 115 ընտանիքում խնամվում է 271 երեխա

Խմբեր են ուղարկվել բնակավայրեր՝ հոգևոր, քաղաքական, 2024-ի նման շարժում սկսելու հնարավորությունը շոշափելու համար. Փաշինյան