ԱԺ խոսնակն Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 23-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանայի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Իտալիայի միջև հաստատված հարաբերությունները` նշելով, որ երկու երկրներին միավորում են ընդհանուր մշակութային, հոգևոր և ժողովրդավարական արժեքները:

Հանգամանալից քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև խորհրդարանական փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները, Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները, Հարավային Կովկասում և Արևելյան Եվրոպայում առկա անվտանգային իրավիճակը:

ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կարևորել Իտալիայի աջակցությունը ծրագրի իրականացման և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման հարցում:

«Հայաստանը կարող է վստահաբար ապավինել Իտալիայի աջակցությանը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում»,- նշել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահը:

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի միջև համագործակցության վերաբերյալ արձանագրություն:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին